Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում
13.04.2016 | 11:02

Ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր «Թվային Եվրոպան»: Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը:

Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև համատեղ ջանքերով փորձել մեղմացնել քաղաքական գործընթացներում ավագ և երիտասարդ սերունդների միջև եղած խզումները, լուծումներ տալ երիտասարդության շրջանում աճող գործազրկության հիմնախնդրին թվային օրակարգի շրջանակներում:

Սեմինարների ընթացքում քննարկումներ եղան ժամանակակից Եվրոպայի քաղաքական մշակույթի, հետճգնաժամային աշխարհում կայունության հաստատման և միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ:

Թեմատիկ զեկույցներից հետո ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, խոսեց Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի, ապրիլյան պատերազմական գործողությունների մասին, ներկայացրեց պատմական իրողությունը, ադրբեջանական կողմի վարած անխոհեմ ու անհանդուրժողական քաղաքականության հետևանքները և նրանց կողմից իրականացված անհերքելի վայրագությունները: Ներկայացվածը քննարկվեց և հետագայում ևս կքննարկվի DEMYC-ի առաջիկա հավաքների և ծրագրերի ընթացքում:

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ